04-12-2025 / 12:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

COVID-19-ը տարածաշրջանում. hունիսի 19

2020/06/19 17:15
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հասարակություն, Վրաստան

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 19-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 19,157-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 459-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, որոնցից 10-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 319 դեպք կա, այլ պատճառով՝ 110։ Ապաքինվել է ևս 706 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 8․266 է։ Փաստացի բուժվողների թիվը 10․462 է։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 91․943 թեստ։

Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս 2 կոնտակտավոր բնակչի մոտ: Այսպիսով, ընդհանուր առմամբ երկրում վարակի 96 դեպք է գրանցվել։ Միաժամանակ, Covid-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: 58 մարդ ապաքինվել է։ Մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1․553 թեստավորում:

Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով 21 մարդ է մահացել։ Արձանագրված նոր դեպքերի թիվը կազմել է 1․304։ Հունիսի 18-ին երկրում առողջացել է 1․382 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 48․412 ախտորոշիչ թեստ։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հրապարակած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 4․882-ի։ Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ներկա պահին կազմում է 184․031։ Այս տվյալներով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է՝ ամենից շատ Covid-19 դեպքերի թվով։

Ադրբեջանում հունիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 338 դեպք, 117 մարդ ապաքինվել է, 6-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավարակի 11․329 դեպք, որից 6․192-ը ապաքինվել է, 139-ը՝ մահացել։ Բուժում է ստանում 4․998 հիվանդ։

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 2-ով։ Այսպիսով, հաստատված 895-ից բուժվողների թիվը կազմում է 140, մահացածների թիվը՝ 14, իսկ բուժված անձանց՝ 741: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2․855, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 264։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․615-ով՝ կազմելով 200․262: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․596 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 120 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 9․392: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 87 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 159․192: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 156․991 էր: 2․833 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչև այսօր 1 մլն 370․718 թեստ է անցկացվել։

Նախորդ Լուրը

Նիկոլ Փաշինյան. «Իլհամ Ալիևն ինքն իրեն դրել է փակուղու մեջ»

Հաջորդ Lուրը

Ադրբեջանցիները Նորիլսկում խոշոր ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)

Այլ Լուրեր

Հասարակություն

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025
Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանցիները Նորիլսկում խոշոր ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)