Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (CICA) գագաթնաժողովի ընթացքում Իրանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը՝ ի նշան Իսրայելի նախագահի ելույթի դեմ բողոքի։
Այս մասին, «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։
Դիվանագիտական ներկայացուցչության հաղորդմամբ՝ Իրանի պատվիրակությունից բացի, Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ դահլիճը լքել են ևս 13 երկրների ներկայացուցիչներ։
Դեսպանատունը չի հստակեցրել, թե որ երկրների պատվիրակությունների մասին է խոսքը։







