Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին մասնակցում է Երևանում անցկացվող COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախարարը գագաթնաժողովի պլենար նիստի ընթացքում հանդես կգա ազգային ելույթով։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև երկու կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված կենսաբազմազանության պահպանության քաղաքական առաջնահերթություններին և ֆինանսավորման հարցերին։
Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել «Գործելով հանուն բնության» կարգախոսով նախագահության հայտարարություն։







