06-06-2026 / 10:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մակրոն․ «Թուրքիան Լիբիայում վտանգավոր խաղ է խաղում»

2020/06/23 10:10
Անվտանգություն, Թուրքիա

Թուրքիան Լիբիայում վտանգավոր խաղ է խաղում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թունիսի առաջնորդ Քայս Սաիդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Այսօր Թուրքիան Լիբիայում վտանգավոր խաղ է խաղում։ Դա ամբողջովին հակասում է Բեռլինի համագումարի ժամանակ նրա ստանձնած պարտավորություններին, և ես առիթ եմ ունեցել այդ մասին բացեիբաց հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ 

Մակրոնն անդրադարձել է նաև օրեր առաջ Միջերկրական ծովում թուրքական ու ՆԱՏՕ-ի հատուկ գործողության մասնակից Ֆրանսիական նավի միջև արձանագրված միջադեպին։ Այս առիթով Ֆրանսիայի նախագահը կրկնել է դեռևս անցյալ տարի ՆԱՏՕ-ի վերաբերյալ արած արտահայտությունը ասելով, որ այդ միջադեպն ապացուցեց, որ դաշինքի ուղեղը մահացել է։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Լիբիայի ափերի մոտ թուրքական ռազմանավը հրաժարվել է կատարել ՆԱՏՕ-ի հատուկ գործողությանը մասնակցող ֆրանսիական նավից հնչած՝ բեռները ստուգելու պահանջը։ Ավելին, թուրքական նավը նույնիսկ իր թիրախի տակ է վերցրել ֆրանսիական նավին։ 

ՆԱՏՕ-ն այդ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել։

Նախորդ Լուրը

COVID-19-ը տարածաշրջանում. hունիսի 22

Հաջորդ Lուրը

Վրացական բանակը փոխում է սովետական հատուկ տեխնիկան

Այլ Լուրեր

Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Թուրքիա

Թուրքիայում յուրաքանչյուր երրորդը գործազուրկ է

05/06/2026
Թուրքիա

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026
Հաջորդ Lուրը

Վրացական բանակը փոխում է սովետական հատուկ տեխնիկան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)