Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 23-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 21.717–ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 711-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 386 դեպք կա, այլ պատճառով՝ 130։ Ապաքինվել է ևս 653 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 10.797 է։ Փաստացի բուժվողների թիվը 10.404 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 100.400 թեստ։
Արցախում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: Covid-19-ը հաստատվել է նաև նախկինում Գետավանում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը հասել են 110-ի: Ապաքինվել է 77 անձ։ Մեկուսացված է 68 քաղաքացի, անցկացվել է 1724 թեստավորում:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է հունիսի 23-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 42․982 թեստ, որոնցից 1․268-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 27 դեպք, առողջացել է 1․315 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 190․165 հաստատված դեպք և մահվան 5․001 դեպք, առողջացել է 162․848 հիվանդ:
Ադրբեջանում հունիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք, 335 մարդ ապաքինվել է, 6-ը՝ մահացել է: Մինչև այժմ կորոնավիրուսով է վարակվել 13․715 մարդ, 7․503 մարդ ապաքինվել է, 167-ը՝ մահացել: Ներկայում բուժում է ստանում 6․045 մարդ: Իրականացվել է 432․858 թեստ:
Վրաստանում հունիսի 24-ի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք: Փետրվարի 26-ից առ այսօր երկրում կորոնավիրուսի վարակման 914 նոր դեպք է գրանցվել: Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ապաքինվել է ևս 3 մարդ, ընդհանուր թիվը` 771: Կարանտինի ռեժիմում է 2.744, հատուկ վերահսկողության ներքո` 258 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից 14 մահ է գանցվել:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․531-ով՝ կազմելով 212․501: Նախորդ օրվա ցուցանիշով վարակվածների թիվը 2․445 էր։Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 133 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 9․996: Նախորդ օրվա ցուցանիշով մահվան 121 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 172․096 : Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 169․160 էր: ․2869 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1․502․525 թեստ է անցկացվել։