«Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ տուժածներ չկան»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշենք, որ թշնամին հուլիսի 13-ից թիրախավորում է սահմանային բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը երեկ ցերեկային ժամերին 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են արձակել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ։