Հուլիսի 15-ին լրացել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու ժամկետը։
Ալիք Մեդիայի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ ԿԸՀ-ի`դիմել է 68 կուսակցություն, որից մեկի գրանցումը մերժվել է, 14-ը գրանցվել է, մնացածի հայտերն ուսումնասիրման փուլում են: Ուսումնասիրման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:
Կուսակցությունների գրանցման կարգը հեշտացվել է: Ստորագրություններ հավաքելու անհրաժեշտություն կլինի միայն այն կուսակցությունների համար, որոնց թեկնածուները 15․000-ից պակաս ձայն են հավաքել 2018-ի նախագահական ընտրություններին: Բացի այդ՝ 10․000 ստորագրության փոխարեն բավական է 5․000-ը։
Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 31-ին։