Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայում COVID-19 համավարակի պայմաններում նույնիսկ կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բուժաշխատողները պաշտպանված չեն:
Բժիշկները, հումանիտար առաքելության աշխատակիցները և քաղաքացիները կազմակերպությանը հայտնել է, որ երկիրը գերծանրաբեռնված է, հիվանդանոցներում տեղ չկա, բուժաշխատողներն անձնական պաշտպանական միջոցների պակաս ունեն, իսկ համավարակի պատճառով մահացել են ինչպես իրենց գործընկերները, այնպես էլ հարազատները: Հարցվածները նշել են, որ թեստավորումը, թթվածինը և հիմնական բժշկական օգնությունը մատչելի են միայն նրանց, ովքեր կարող են դա թույլ տալ:
Սիրիայի առողջապահության նախարարությնա տվյալներով, օգոստոսի 31-ի դրությամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 2765 դեպք, որից 76-ը բուժաշխատողների մոտ: Այս ընթացքում գրացվել է մահվան 112 դեպք: