ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հնարավոր է, ևս մեկ պետություն շուտով միանա Իսրայել-ԱՄԷ դիվանագիտական համաձայնագրին:
«Հաջորդ շաբաթ Սպիտակ տանը Իսրայելի և ԱՄԷ-ի միջև համաձայնագիր է ստորագրվելու: Մեզ կարող է միանալ ևս մեկ պետություն: Եվ ես ձեզ կասեմ, որ հերթի մեջ երկրներ, որոնք ցանկանում են դրան միանալ: Եվ դուք խաղաղություն կունենաք Մերձավոր Արևելքում»,-Սպիտակ տան մամուլի ասուլիսում ասել է Թրամփը՝ նշելով, որ խոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, և այժմ էլ խոսում են, երկխոսություն են սկսել:
Հիշեցնենք, որ Իսրայելը և ԱՄԷ-ը հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարել են օգոստոսի 13-ին, ներկայում բանակցություններ են ընթանում դեսպանություններ բացելու հարցի շուրջ: