05-12-2025 / 01:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի նկրտումները զսպելն անհրաժեշտություն է. լիբանանահայ գործչի դիտարկումները

2020/09/24 17:40
Թուրքիա, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մերձավորարևելյան զարգացումները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի արաբական աշխարհի հետ և՛ սեփական շահերն առաջ տանելու, և՛ Թուրքիա-Ադրբեջան հակաքարոզչությանը հակազդելու համար: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց Մերձավոր Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը: 

«Ընդհանուր առմամբ, արաբական աշխարհի հետ հարաբերությունները սերտացնելու առումով, ես կասեի, որ Հայաստանը թերացել է: Դա դեռ տարիների առաջ պետք է արվեր, մանավանդ, որ դրա համար պարարտ հող կար, այն էր՝ այդ երկրներում հայկական համայնքները:  Այսօր ավելի քան երբևէ Հայաստանն ամենատարբեր ոլորտներում իր կապերը պետք է սերտացնի արաբական աշխարհի հետ՝ հակակշռելով Ադրբեջան-Թուրքիա հակաքարոզչությանը»,-ասաց Վերա Յակուբյանը:  Նա ընդգծեց, որ այսօր այդ տեսանկյունից Հայաստանը որևէ արգելք չունի: Վերա Յակուբյանն այդ համատեքստում ընդգծեց վերջերս Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցելությունը Եգիպտոս, որտեղ հանդիպումներ եղան բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ այցն ու հանդիպումները դրական շեշտադրմամբ իրենց անդրադարձը գտան արաբական մամուլում:

«Ես կարծում եմ, որ տարածաշրջանում այս նոր ձևավորվող ճակատներում Հայաստանը պետք է իր տեղն ունենա, քաղաքական ակտիվ հարաբերություններով կարողանա սերտ կապեր ստեղծել արաբական գլխավոր ճակատների հետ, որպեսզի հակակշռի Թուրքիա Ադրբեջանը հակաքարոզչությունը»,-ասաց նա:  Մանավանդ, որ Ադրբեջանին ու Թուրքիայից եկող հակաքարոզչությունը շարունակվում է՝ ժամանակ առ ժամանակ տարբեր դրսևորումներ ստանալով: Այժմ էլ ադրբեջանական մամուլում շրջանառության մեջ է դրվել այն տեղեկությունը, թե իբր Հայաստանը, համագործակցելով քրդերի հետ, վարձկաններ է բերում Ադրբեջանի ուղղությամբ հարձակումներ կազմակերպելու համար: Վերա Յակուբյանի խոսքով, իրականում նման քայլով փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն տեղեկություններից, ըստ որի, Թուրքիան բավական կազմակերպված աշխատանք տարավ Սիրիայից դեպի Ադրբեջան, Լիբիա բազմաթիվ ահաբեկիչներ տանելու ուղղությամբ՝ խոստանալով դրամական պարգև:

«Թուրքիան առաջ է շարժվում իր ծավալապաշտական նկրտումների համատեքստում՝ Միջին Արևելք, Արևելյան Միջերկրական: Թուրքիան դիմում է ցանկացած միջոցների, որպեսզի տարածաշրջանն ապակայունացնի և իր հակառակորդներին զբաղեցնի կողմնակի կռիվներով: Այսպիսով, տարբեր միջոցներով այնպես անի, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղի իր իրական նպատակներից»,-ասաց նա: Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները սանձելու տեսանկյունից՝ Վերա Յակուբյանը մատնանշեց Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի, Իտալիայի և Իսրայելի կողմից տարածաշրջանային գազային ձևաչափ հիմնելու նախաձեռնությունը: Սա նշանակում է, որ այս պետությունները պատրաստվում են հակաթուրքական ճակատ՝ փորձելով սանձել Թուրքիայի ծավալապաշտական ախորժակները:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ Լուրը

Վրաստանի ԱԳ նախարար. Վրաստանի և Ադրբեջանի գործընկերությունը տարեցտարի ընդլայնվում է

Հաջորդ Lուրը

Զ. Մնացականյան. Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Զ. Մնացականյան. Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)