Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները պատրաստ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու հարցում օգնություն ցուցաբերել:
«Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատվել է Հայաստանի ու Հունաստանի միջև բարեկամական ամուր կապերը: Դենդիասը դատապարտել է մարդկային կորուստները և պատրաստակամություն հայտնել Լեռնային Ղարաբաղում անհապաղ ապաէսկալացիա հաստատելու հարցում օգնություն ցուցաբերել»,-ասված է Հունաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: