Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը Թվիթերում տեսանյութ է հրապարակել, որում թուրք-ադրբեջանական դրոշներով մեքենաների շարասյուն է ընթանում՝ գրելով.
«Այն փողոցում, որտեղ Հայոց պատրիարքարանն է գտնվում, նման ցույց թույլատրելը սադրանք է։ Կոչ եմ անում մեր իշխանություններին՝ համապատասխան միջոցներ ձեռք առնել։ Ատելության խոսքի հետևանքը ատելության հիման վրա կատարված հանցանքն է։ Վերջ տվեք ատելության վրա հիմնված քաղաքականությանը»։