14-11-2025 / 20:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան հստակ նպատակ ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը. Նիկոլ Փաշինյան

2020/10/03 11:44
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Թուրքիա, Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում նշել է, որ Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: 

«Դա Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության շարունակությունն է: Պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին և նրանց ընդլայնմանը դեպի Հյուսիս, Արևելք և Հյուսիսային Արևելք»,-ասել է ՀՀ վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ նրանք ցանկանում են ազատվել Հայաստանից՝ Փաշինյանն ասաց՝ իհարկե: «Ես կասկած չունեմ դրա վերաբերյալ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝ Փաշինյանն ասաց. «Թուրքիայի այդ անդամը երկու ամիս առաջ, մեկ ամիս առաջ հարձակվել է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի վրա: Եկեք տեսնենք, թե Թուրքիան ինչ է անում Միջերկրական ծովում, ինչ է անում Սիրիայում, Իրաքում: Թուրքիան հիմա հստակ նպատակ ունի՝ վերականգնել Թուրքական կայսրությունը: Եվ չզարմանաք, եթե այդ քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենա, չզարմանաք, եթե նրանք փորձեն ընդգրկել այդ կայսրության մեջ ոչ միայն հունական կղզիները, այլ ավելի ընդարձակվեն դեպի մայրցամաքային Եվրոպա և մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք նրան Վիեննայում»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե այլ լուծում չի՞ տեսնում, քան հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելը և պայքարը շարունակելը՝ վարչապետն ասաց, որ հարցի խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին: «Քաղաքակրթությունը չի կարող չհաղթել, ապրելու կամքը, ապրելու իրավունք ունեցող մարդիկ չեն կարող չհաղթել: Կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որը մի քանի հազարամյակ ապրում է երկիր մոլորակի վրա, ապրելու կամք ունի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան ունի ասելու: «Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքանով գիտեք ճշմարտությունը սեփական ժողովրդի, ձեր սեփական կառավարության, նրանց հարստության, նրանց ֆինանսական գործարքների և նպատակների մասին: Կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատանդ է բռնապետական կառավարության ձեռքին: Ալիևի բռնապետական իշխանության համար հայերը միշտ էլ եղել են հարմար թշնամու կերպար, որով նա փորձում է շրջանցել ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը»,-եզրափակել է Փաշինյանը:

Նախորդ Լուրը

Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում սպանված հերթական սիրիացի վարձկանի լուսանկարը

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Ադրբեջան

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում սպանված հերթական սիրիացի վարձկանի լուսանկարը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)