24-10-2026 / 01:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը շուրջ 4․3 հազար դոլարի բարոյական փոխհատուցում է պահանջել ընդդիմադիր գործչից

2019/11/28 13:21
Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ դատական կարգով բարոյական փոխհատուցում է պահանջել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուից։

Անկարայի առաջին ատյանի քաղաքացիական դատարան ներկայացված հայցով ընդդիմադիր գործչից 250․000 թուրքական լիրայի (շուրջ 4․330 ԱՄՆ դոլար) փոխհատուցում է պահանջվել՝ նոյեմբերի 26-ին մեջլիսի կուսակցական խմբի նիստի ժամանակ Էրդողանին հայրենիքի դավաճան անվանելու համար։

Քըլըչդարօղլուն իր ելույթում մասնավորապես ասել էր․ «Սեփական զենքի գործարանը օտար բանակին նվիրաբերողներին աշխարհի բոլոր ծայրերում հայրենիքի դավաճան են անվանում։ Նույնն էլ ես եմ ասում։ Նա անգամ չի համարձակվում դատական հայց ներկայացնել ․․․ Էրդողանը հայտարարել է, թե «Քըլըչդարօղլուի դեմ փոխհատուցման հայցեր եմ ներկայացրել ու բոլոր դատական գործերը շահել եմ»։ Իսկ Մեն կղզու գործն էլ ես եմ շահել, դրան ի՞նչ կասես։ Ուրեմն՝ ճիշտ է այն հանգամանքը, որ փողեր ես տարել»։

Հիշեցնենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի պատմության մեջ ռեկորդակիր է՝ Էրդողանին վիրավորելու համար իր դեմ հարուցված դատական գործերի թվի և ըստ այդմ դատարանի կողմից նշանակված փոխատուցումների գումարի առումով։

Միայն Մեն կղզում Էրդողանի և նրա ընտանիքի անդամների անունով հիմնված կեղծ ընկերության հաշվին խոշոր գումարների փոխանցման վերաբերյալ տարբեր տարեթվերի արված հայտարարությունների համար Քըլըչդարօղլուի դեմ մի քանի դատական գործեր էին հարուցվել։ Դրանց շրջանակներում թուրքական դատարանները ընդդիմադիր գործչին պարտավորեցրել էին գրեթե մեկ միլիոն լիրայի բարոյական փոխհատուցում վճարել Էրդողանին։ Սակայն 2019թ․ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ստամբուլի վերաքննիչ դատարանը չեղարկել է Մեն կղզու մասին հայտարարությունների գործով փոխհատուցում գանձելու մասին առաջին ատյանի դատարանի վճիռը։

Նախորդ Լուրը

ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնեց Վրաստանը

Հաջորդ Lուրը

Ջավախքում ապամոնտաժել են հայկական գյուղերի՝ հայերեն նշագրումով ցուցանակները

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Թուրքիա

Թուրքիայում հանքահորի պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

23/10/2026
Ադրբեջան

Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները

22/10/2026
Հաջորդ Lուրը

Ջավախքում ապամոնտաժել են հայկական գյուղերի՝ հայերեն նշագրումով ցուցանակները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)