06-04-2026 / 00:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

2020/10/11 11:22
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Թուրքիա, Հայաստան, Մերձավոր Արևելք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ` Իսրայելի իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանին վաճառված իրենց անօդաչու թռչող սարքերը հարձակողական նպատակներով օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Այս մասին Հարությունյանն ասաց հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ (2016թ.-խմբ.) Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ օգտագործում են ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական նպատակներով, այլև Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում դրանք: Այդ պատճառով, Իսրայելի իշխանությունը, եթե ասեր, որ տեղյակ չեն, դա հերթական ծաղրանքը կլիներ մարդկության նկատմամբ: Իհարկե, տեղյակ են և շարունակում են այսօր մատակարարել, և այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը, մի ժողովրդի, որն ապրել է ցեղասպանություն»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելեց, որ աշխարհում փողն է տիրում, և Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային արժեքները, այլև Աստծո կողմից պարտադրված արժեքները:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ տեղյակ է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլև բոլոր իշխանությունները, որոնք զենք են մատակարարում Ադրբեջանին և շարունակում են մատակարարել:

Նախորդ Լուրը

ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով աշխատում է կրակի դադարի համաձայնությունը կյանքի կոչելու ուղությամբ

Հաջորդ Lուրը

Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)