05-12-2025 / 09:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմական հանցագործություն. BBC-ն հետաքննել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

2020/10/24 21:01
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ

Բրիտանական հեղինակավոր BBC-ն հետաքննել է ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ ռազմագերիներին գերեվարելու, ապա սպանության տեսանյութերը՝ փաստելով, որ հրաման տվող զինվորականը խոսում է ադրբեջանական շեշտադրմամբ ռուսերենով, իսկ սաղավարտը, զենքը, որ կրում են, ադրբեջանական բանակինն են:

BBC- ն ուսումնասիրել է տեսանյութերը և հաստատել, որ դրանք նկարահանվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակում Արցախում՝ Հադրութում, որտեղ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է նաև, որ գերեվարելու տեսանյութում զինվորներից մեկը գերիների հետ խոսում է ռուսերեն, սակայն ադրբեջանական ծանր շեշտադրմամբ, իսկ մյուս զինվորականի հետ՝ հենց ադրբեջաներեն: BBC- ն հաստատել է, որ երկու տեսանյութերում էլ հրաման տվողը բնիկ ադրբեջանախոս է, նկատել նաև, որ առաջին տեսանյութում գերեվարվածները կարծես նույն մարդիկ են, ինչ երկրորդում երևացող գնդակահարվածները, քանի որ կրում են նույն հագուստը: BBC-ն նշել է նաև, որ բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակն արդեն բացահայտել է, որ տեսանյութում երևացող զենքերը և սաղավարտները իսկապես օգտագործվել են ադրբեջանական բանակում:

BBC-ն տեսանյութի առնչությամբ խոսել է բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպայի հետ, ով ասել է, որ հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ տեսանյութը կեղծ է` չնայած նրան, որ ադրբեջանական կողմը տեսանյութն ակտիվորեն տարածելուց հետո փորձում էր հավաստիացնել, որ  կեղծ է: «Սրանք իրական փամփուշտներ են, սա իսկական սպանություն է, և ես հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ դա բեմադրված է», – ասել է սպան։

BBC-ն շեշտել է նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանության տեսանյութը որակել է որպես «անհերքելի ռազմական հանցագործություն»: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ BBC- ին հայտնել է, որ տեսանյութերի երկու տղամարդիկ տեղացիներ են: Նա ասել է, որ Բենիկ Հակոբյանը զինվորական չի եղել, եղել է քաղաքացի՝ Հադրութից, իսկ Յուրի Ադամյանը, ամենայն հավանականությամբ, զինծառայող է եղել հարևան գյուղից:

Լրատվամիջոցը հիշեցրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ ստացել է տեսանյութը և հետաքննելու է մարդու իրավունքների բոլոր ենթադրյալ խախտումները:

Նախորդ Լուրը

ՏՈՍ-1Ա ծանր հրետանային համակարգի խոցումը

Հաջորդ Lուրը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Հաջորդ Lուրը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)