ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի աջակցում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու դիրքորոշումը:
«ԼՂ համատեքստում Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավածության բնույթը նրբություններ ունի: Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և ընդունելիության վերաբերյալ դիրքորոշումը: Երկու ժողովուրդներին՝ հայերին ու ադրբեջանցիներին համարելով բարեկամ և եղբայր ժողովուրդ, մենք չենք կարող կիսել նման նկրտումները»,-ասել է Լավրովը:
«Ռուսաստանն ու Թուրքիան մի շար լարված օջախներում (ԼՂ, Սիրիա, Լիբիա) աշխատում են հակամարտությունների կարգավորման վրա, ընդ որում, գաղտնիք չէ, որ տարածաշրջանային մի շարք վիճելի հարցերի լուծման մեր մոտեցումները, օբյեկտիվ պատճառներից ելնելով, կարող են և էապես տարբերվել»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Թուրքիայի ներգրավածությունը թվարկված հակամարտություններում:
Լավրովը հիշեցրել է, որ բացառապես քաղաքական կարգավորման օգտին են արտահայտվել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ղեկավարներ:







