Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման չափանիշները և շեշտելով, որ ցանկացած երկարաժամկետ համաձայնագրում պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը:
Ելիսեյան պալատն իր հայտարարության մեջ նաև նշել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել ապագա պայմանագիրը: