23-07-2026 / 17:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն արտացոլում է արցախահայության դեմ իրականացվող ցեղասպան նկրտումները. ՀՀ ԱԳՆ

2020/11/20 12:31
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին:

«Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը:

Խստորեն դատապարտելի է նաև Արցախի զառամյալ քաղաքացի Ջոնիկ Թևոսյանի նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից, պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:

Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը:

Ընդգծենք, որ զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հարգանքը և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորած հարգանքով են կանոնավոր զորքերը տարբերվում անկանոն ահաբեկիչներից, իսկ պետությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից։

Այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես, իսկ այսօր առավել ևս, ուղղված է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը»:

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան և Ադրբեջան

Հաջորդ Lուրը

Արցախի ՊԲ-ն հրապարակել է 28 զոհված զինծառայողների անուններ

Այլ Լուրեր

Կարևոր

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026
Անվտանգություն

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

23/07/2026
Հաջորդ Lուրը

Արցախի ՊԲ-ն հրապարակել է 28 զոհված զինծառայողների անուններ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

23/07/2026
Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)