05-05-2026 / 16:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ թվով սիրիացի վարձկաններ տուն են վերադարձել․ նրանց թույլ չեն տվել բնակություն հաստատել Արցախում

2020/12/03 13:39
Անվտանգություն, Արցախ, Մերձավոր Արևելք

Ավելի քան 900 սիրիացի վարձկաններ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանից վերադարձել են Սիրիա: Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR – The Syrian Observatory For Human Rights)։

Վարձկանների խումբը վերադարձել է Սիրիա այն բանից հետո, երբ ձախողվել են նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի բոլոր ջանքերը: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլատրել նրանց բնակվել Լեռնային Ղարաբաղի տարածքում կամ Ադրբեջանի շրջաններում:

Վարձկաններին հաջողվել է ստանալ իրենց վարձատրության մի մասը, որը գնահատվում է 10․000 թուրքական լիրայի չափով, մի մասն էլ ստանալու են մոտ օրերին:

Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին մասնակցել է 2․580 սիրիացի, որոնցից 342-ը հետ էին գնացել արդեն պատերազմի օրերին, իսկ մոտ 300-ը սպանվել էին մարտերի ընթացքում։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Նախորդ Լուրը

Human Rights Watch-ը հայ ռազմագերիների վերաբերյալ զեկույց է հրապարակել

Հաջորդ Lուրը

Մարիա Զախարովա․ «ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղ»

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփ. Վերականգնվելու համար Իրանին 20 տարի է հարկավոր

05/05/2026
Արցախ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգակատունը

05/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում հարձակվել է բեռնատար նավերի վրա. Tasnim

05/05/2026
Հաջորդ Lուրը

Մարիա Զախարովա․ «ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղ»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վաշինգտոնը նախատեսում է 5000 ամերիկացի զինծառայողի դուրս բերել Գերմանիայից

05/05/2026

Թրամփ. Վերականգնվելու համար Իրանին 20 տարի է հարկավոր

05/05/2026
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

05/05/2026

Նավթի գները կրկին բարձրացել են

05/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)