25-10-2026 / 07:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնի է Ստամբուլում ռուսական НТВ-ի աշխատակիցների ձերբակալության պատճառը

2020/12/07 12:23
Անվտանգություն, Թուրքիա

Օրեր առաջ Ստամբուլում ձերբակալվել էին ռուսական «НТВ» հեռուստաընկերության աշխատակիցները, ինչից հետո հեռուստաընկերության հետ նրանց կապը ընդհատվել էր։

«НТВ-ի «Центральное телевидение» ծրագրի լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ից Ստամբուլից դադարեցին կապի դուրս գալ։ Նրանց հետ վերջին լիարժեք կոնտակտը եղել է հինգշաբթի ժամը 12։22-ին, որի ընթացքում հայտնել են, որ իրենց ձերբակալել են և տանում են անհայտ ուղղությամբ», – ասված էր ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ։

Նշվում էր նաև, որ Անկարայում ՌԴ դեսպանատունը և Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը մշտական կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ՝ փորձելով պարզել լրագրողների ձերբակալման հնարավոր պատճառները և գտնվելու վայրը։

Ուրբաթ երեկոյան Ստամբուլի ղեկավարությունը հաստատեց, որ Ռուսաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են ԱԹՍ-ների արտադրամասի տարածքում չթույլատրված նկարահանումներ իրականացնելու պատճառով։ Լրագրողների ձերբակալության ժամկետը սահմանվել է 3 օր։ Նրանց կարող են լրտեսության մեղադրանք առաջադրել։ Ըստ հայտարարության՝ դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ գործն արդեն դատարան է ուղարկվել, սակայն թուրքական դատարանը դեռևս այն վարույթ չի ընդունել։

Թուրքիայի ԱԳՆ-ին հղում կատարող ռուսական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ «НТВ»-ի աշխատակիցները ձերբակալվել են այն շրջանում, որտեղ «Baykar Savunma» ռազմական անօդաչուներ են արտադրվում։ Այդ տարածքում լուսա-տեսանկարահանումները արգելված են։

Նախորդ Լուրը

Իրանում ջրհեղեղից 7 մարդ է զոհվել

Հաջորդ Lուրը

Մոսկվայում ընթանում է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Թուրքիա

Թուրքիայում հանքահորի պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

23/10/2026
Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Հաջորդ Lուրը

Մոսկվայում ընթանում է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)