21-04-2026 / 18:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբիայում գեներալ Հաֆթարի ուժերը թուրքական նավ են առգրավել

2020/12/08 13:18
Անվտանգություն, Թուրքիա

Լիբիայի Միսրատա նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը թուրքական նավ են առգրավել։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին թեմայի մասին սոցցանցում գրառում է արել՝ նշելով, որ «Mebruka» բեռնափոխադրող նավը, որի սեփականատերը թուրք է և որի վրա եղել է Ջամայկայի դրոշը, մուտք է գործել արգելված տարածք։ Հրահանգին չարձագանքելու համար Հաֆթարի ուժերն առգրավել են նավը և տեղափոխել Ռաս ալ-Հիլալ նավահանգիստ։ 

Խոսնակը նաև նշել է, որ այդ նավում եղել է 9 թուրք, 7 հնդիկ և 1 ադրբեջանցի։ Նավը բեռնված է եղել դեղերով և ոչ մի զենք-զինամթերք չի հայտնաբերվել։

Այլ տեղեկությունների համաձայն՝ հիշյալ նավը չեն առգրավել, այլ ստուգում է անցել, ինչպես որ մյուս նավերն են անցնում։ Արգելված գոտի մուտք գործելու պատճառով նավը տուգանվել է։

Նախօրեին Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը» և Թուրքիային մեղադրել էր հրադադարը խախտելու փորձեր իրականացնելու մեջ։  

Հիշեցնենք, որ այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը», որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ:

Նախորդ Լուրը

ՄԻՊ զեկույց․ «Ադրբեջանական դաժանությունները տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է»

Հաջորդ Lուրը

Իրանում դատարանը ուժի մեջ է թողել մահապատժի դատապարտված լրագրողի դատավճիռը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026
Անվտանգություն

Ճապոնիան կվերացնի մահաբեր զենքերի արտահանման արգելքը

21/04/2026
Ադրբեջան

Ֆիդանն Անթալիայում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

21/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանում դատարանը ուժի մեջ է թողել մահապատժի դատապարտված լրագրողի դատավճիռը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026

Մեքսիկայում տղամարդը կրակել է զբոսաշրջիկների ուղղությամբ. կա 1 զոհ

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)