ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման վերաբերյալ:
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը, համագործակցության հետագա ընդլայնման ու ամրապնդման վերաբերյալ վստահությունը»,-նշված է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: