05-06-2026 / 00:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան պատերազմից հետո ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերներն աջակցել են ավելի քան 17 հազար մարդու

2021/01/08 17:46
Արցախ, Հայաստան, Հասարակություն

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, մարտական գործողությունների սկզբից մինչ այժմ, աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից և շրջակայքից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին՝ աջակցելով մի շարք առաջնային կարիքները հոգալու հարցում: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33 հազար 330 ոչ պարենային ապրանք, հարյուրավոր տոննա պարենային օգնություն՝ 17 հազար 965 մարդու: Կարիքավոր ընտանիքներին տրամադրվել են անկողնային, հիգիենայի պարագաներ, սրբիչներ, կենցաղային իրեր, բարձեր ու ձմեռային ծածկոցներ:

Ստեղծվել է երեխաների պաշտպանության թեժ գիծ և սոցիալական ծառայության մասնագետների օգնության գիծ, որոնք տրամադրում են շուրջօրյա խորհրդատվություն երեխաների պաշտպանության դեպքերի վերաբերյալ: 940 սոցիալական ծառայության մասնագետ (սոցիալական աշխատողներ, ուսուցիչներ, դպրոցական հոգեբաններ, երիտասարդների հետ աշխատող մասնագետներ) վերապատրաստվել են և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ առաջին հոգեբանական օգնություն և հոգեկան առողջությանն  ուղղված աջակցություն: 355 երեխա, 520 դեռահաս և 394 ծնող օգտվել են հոգեկան առողջության և հոգեբանական աջակցությունից, այդ թվում՝ անհատական և խմբային միջամտությունների, արվեստի և երաժշտության միջոցով: Լեռնային Ղարաբաղից 25 դեռահաս վերապատրաստվել է որպես հասակակիցներին աջակցություն տրամադրող կամավոր՝ դեռահասներին շարունակական հոգեկան առողջություն և հոգեբանական սոցիալական աջակցություն ապահովելու համար: Առավել խոցելի դեռահասներին տրամադրվել է արվեստով զբաղվելու 100 հավաքածու:

Կրթության կարիքները հոգալու համար՝ աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 11,500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Արմավիրում գտնվող Լեռնային Ղարաբաղից 100 ուսանողների համար նախաձեռնվել է հասակակիցների միջոցով սովորելու:

ՄԱԿ-ը և գործընկերները նաև աջակցել են Առողջապահության նախարարության՝ ՀՀ քաղաքացիներին և Լեռնային Ղարաբաղից ժամանածներին առողջապահական ծառայություններ մատուցելու ջանքերին: Մասնավորապես, նախարարությանը տրամադրվել է 100 թթվածնի կոնցենտրատոր և COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ  այլ պարագաներ: Բացի այդ, Միացյալ Թագավորությունից Հայաստան էր ժամանել Շտապ բուժօգնության թիմ՝ աջակցելու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում:

Նախորդ Լուրը

Վրաստանում 500 փրկարար մարում է կրակը յոթ վայրում

Հաջորդ Lուրը

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ

Այլ Լուրեր

Հայաստան

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026
Թուրքիա

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026
Հայաստան

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Հաջորդ Lուրը

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026

ՌԴ-ն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ-ին և Ադրբեջանին. Գալուզին

04/06/2026

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)