06-04-2026 / 03:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի Ադրբեջանի աջակցությունը. Բլինկենը՝ ԼՂ խնդրում ԱՄՆ ակտիվացման մասին

2021/01/22 12:28
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության լույսի ներքո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: Ինչպես տեղեկացնում է ANCA-ն, Բլինկենն այս մասին ասել է՝ գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին:

«Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով և Լեռնային Ղարաբաղում ու նրա հարակից տարածքներում մարդասիրական ճգնաժամով: Ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի ԱՄՆ ֆինանսավորմանը»,-ասել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ այդ պաշտոնում հաստատվելու դեպքում ինքը նաև կաշխատի Կոնգրեսի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի, միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը,  դաշնակիցները, գործընկերները` տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու համար:

Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել Հայաստանին և էթնիկ հայերին՝ Հարավային Կովկասում պաշտպանվել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայից:

Ի պատասխան Բլինկենն ասել է. «Ես աջակցում եմ Հայաստանին անվտանգության, կայունության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը: Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգային աջակցությունը: Հաստատման դեպքում ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսի և Պաշտպանության նախարարի հետ համատեղ ՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար համապատասխան օգնության մակարդակի որոշմանը»:

Մենենդեսը հետաքրքրվել է նաև, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ինչպե՞ս են նախատեսում ներգրավվել խաղաղ գործընթացում և աշխատել կայուն խաղաղության ուղղությամբ, որը կարտացոլի նաև հայերի շահերը:

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ `աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերի` տառապանքներին վերջ տալու համար»,-ասել է նա:

Բլինկենը շեշտել է, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Բլինկենը հավելել է, որ դա ենթադրում է Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացումը և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

Նախորդ Լուրը

Հայտնի է Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի օրը

Հաջորդ Lուրը

ՄԻՊ-ը Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հարցերով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին ու միջազգային այլ կառույցների

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Հաջորդ Lուրը

ՄԻՊ-ը Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հարցերով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին ու միջազգային այլ կառույցների

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)