04-09-2026 / 08:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական նախընտրական քարոզարշավը

2019/12/12 17:16
Ադրբեջան, Քաղաքականություն

Դեկտեմբերի 12–ին Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, իշխող «Նոր Ադրբեջան» («Յենի Ազերբայջան») կուսակցության փոխնախագահ և գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը։

Նրա խոսքով՝ թեկնածուների ցուցակում տեղ են գտնելու ինչպես նախկին խորհրդարանի անդամներ, ճանաչված դեմքեր, այնպես էլ նոր անուններ։ Ակնկալվում է, որ նոր խորհրդարանում զգալի տեղ կտրվի առավել երիտասարդ կադրերին։

Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխտնօրեն Արզու Նագիևի կարծիքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի էին․ «Կարծում եմ՝ օրենսդրության բոլոր ոլորտներում շեշտը կդրվի նոր մասնագետների ներգրավման վրա, որոնք լավ գիտեն իրենց գործը, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես թե արտաքին, թե ներքին քաղաքականության առաջնային ուղղություն», – հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության որոշման հիման վրա Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ին հայտարարել էր ինքնալուծարման մասին, իսկ մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը գրավոր դիմել էր երկրի նախագահին՝ նոր ընտրություններ նշանակելու համար։ Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանը, ի պատասխան նախագահի դիմումի, սահմանել էր, որ խորհրդարանի ինքնալուծարման որոշումը համապատասխանում է երկրի սահմանադրությանը։ Հաջորդ օրը Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանի արձակման և 2020թ փետրվարի 9-ին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը։

Նախորդ Լուրը

Թուրքական հեռուստաեթերում խոսվել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

03/09/2026
Հայաստան

Հայաստանը մերժել է ընդդիմադիր լրագրող Իլյա Դանիլովին արտահանձնելու Մոսկվայի հարցումը

03/09/2026
Ադրբեջան

Ղարիբաշվիլին հարցաքննության է կանչվել՝ Ադրբեջանին տարածք հանձնելու մասին հայտարարությունների գործով

03/09/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

03/09/2026

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բարեկամությունն այժմ արտակարգ ամուր է. Ալիս Աբդալլա

03/09/2026

Հայաստանը մերժել է ընդդիմադիր լրագրող Իլյա Դանիլովին արտահանձնելու Մոսկվայի հարցումը

03/09/2026

Բրյուսելում ցուցադրվել են արհեստական բանականությամբ աշխատող մարդանման ռոբոտներ

03/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)