17-05-2026 / 18:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական հեռուստաեթերում խոսվել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին

2019/12/12 16:48
Թուրքիա, Հասարակություն

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրողությանն ու Թուրքիայի հայերի այսօրվա վիճակին։

Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա քաջածանոթ է հայերի խնդիրներին։ «Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնություն լինելը, հատկապես այն դեպքում, երբ իրականում մեծաթիվ ու ազդեցիկ համայնք ունես։ Մենք մեր ականջներով ենք լսել «Ներողություն արտահայտությանս համար՝ հայ» ձևակերպումը և դա երբևէ չենք մոռանալու»,- նշել է լրագրողը։

Նշենք, որ վերոհիշյալ արտահայտությունը տարիներ առաջ հեռուստաեթերից հնչեցրել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Նա պնդել էր, թե ընդդիմությունը զրպարտում է իրեն. «Նրանք ինձ վրացի են անվանում: Ներողություն արտահայտությանս համար, բայց իմ հասցեին ավելի վատ խոսք էլ են ասել. նրանք ինձ «հայ» են անվանել»:

Նեջդեթ Սարաչը նաև հավելել է, որ որոշ դեպքերում մոռանալը ցանկալի չէ, կան բաներ, որոնք պետք է հիշել։ «Գերմանիայի կանցլեր Մերկելը Լեհաստանում այցելել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր։ Նա այնտեղ շատ կարևոր մի բան ասաց․ «Այս վայրը գերմանացիներն են ղեկավարել, և մենք չպետք է մոռանանք առերեսվել այս պատմության հետ, պիտի հիշեցնենք», – պատմել է Սարաչը և շարունակել․ «Իսկ մեզ մոտ միշտ խուսափում են այս թեմայից, ասում են․ «Աման, էդ հարցերին մի խառնվեք»։ Բայց քանի դեռ չես հիշեցնում, երեսով չես տալիս, այս հարցերը չեն բարձրանում գիտակցության մակարդակ»:

Թուրք լրագրողը ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ Մերկելը նման հայտարարություն է արել՝  լինելով պահպանողական քրիստոնյա–դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Խոսելով սեփական անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին՝ Սարաչը հիշեցրել է նաև Գերմանիայի նախկին վարչապետ Վիլլի Բրանդի քայլը, ով 1970թ․ դեկտեմբերի 7-ին Վարշավայի հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առջև ծնկաչոք ներողություն էր խնդրել հրեաներից՝ նացիստական Գերմանիայի իրականացրած Հոլոքոստի համար։

Նախորդ Լուրը

Իրաքում ցույցերի 1 ամսվա ընթացքում 170 մարդ է զոհվել

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական նախընտրական քարոզարշավը

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայ-թուրքական երկաթուղու վերագործարկումը կարող է պատմական շրջադարձային կետ դառնալ. Կարսի առևտրի պալատի նախագահ

15/05/2026
Անվտանգություն

Թուրքիան շատ կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար. ՆԱՏՕ ներկայացուցիչ

15/05/2026
Հասարակություն

Վրաստանը ԵՄ երկրներից արտաքսված քաղաքացիների թվով երկրորդ տեղում է

15/05/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական նախընտրական քարոզարշավը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)