04-10-2026 / 08:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կարո Փայլան. «Ինչու՞ եք բետոն թափում հայերի ոսկորների ու մշակութային արժեքների վրա». Ermenihaber

2021/03/15 16:35
Թուրքիա, Հասարակություն

Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր մասնաշենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ էին հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։ Պաշտոնական տվյալներով՝ հիշյալ տարածքում նախկինում ոչ միայն գերեզմանոց, այլ նաև եկեղեցի ու բաղնիք է եղել։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է հայկական գերեզմանոցի վրա շինարարական աշխատանքների հարցը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Նա գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին` պահանջելով պարզաբանել, թե ինչու չի դադարեցվել նշյալ տարածքում բետոնապատման աշխատանքները:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել թուրք նախարարին.

1. Ինչո՞ւ չի դադարեցվում Թուրքիայի բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից հայկական գերեզմանոցի վրա կատարվող շինարարությունը:

2. Նկատու՞մ եք, որ «TOKİ»-ը ոչնչացնում է Անկարայի մշակութային արժեքներն ու քաղաքային հիշողությունը:

3. Ինչու՞ եք բետոն թափում Անատոլիայի հայերի ոսկորների և մշակութային արժեքների վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ էր արել դադարեցնել շինարարական աշխատանքները։ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել էր Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։

Շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները փորձաքննության նպատակով հանձնվել էին «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին»։ 

Նախորդ Լուրը

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցանկում է ներառել Սիրիայի ԱԳ նախարարին

Հաջորդ Lուրը

Ցուցադրվել է ԻՀՊԿ ՌԾՈւ «հրթիռային նոր քաղաքը»

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում ադրբեջանցի վարորդը բեռնատարով վթարի է ենթարկվել

02/10/2026
Ադրբեջան

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

02/10/2026
Հայաստան

Արսեն Թորոսյան. Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի

01/10/2026
Հաջորդ Lուրը

Ցուցադրվել է ԻՀՊԿ ՌԾՈւ «հրթիռային նոր քաղաքը»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

03/10/2026

Ուկրաինայում ռուսական հարվածներից առնվազն վեց մարդ է զոհվել, վնասվել է Կիևի Հյուսիսային կամուրջը

03/10/2026

Եմենի բանակը հայտարարել է ավելի քան 1500 հութիների զոհվելու և վիրավորվելու մասին

03/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)