16-04-2026 / 20:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվել է Մուշի հին հայկական թաղամասի քանդման հարցը. Ermenihaber

2021/04/19 12:51
Թուրքիա, Հասարակություն

Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը»  (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: 

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Մուշից ընտրված պատգամավորներ Շեվին Ջոշքունը և Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ: 

Նրանք գրավոր հարցապնդումներ են ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին: 

Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներում՝ Քալեում, Դերեում և Մինարեում, մինչև 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել և հիշողության բնաջնջման են ենթարկվել: 

Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչու՞ են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:

Ջոշքունը և Քոչյիղիթը, դիմելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, նշել են, որ այժմ Քալե թաղամասում միակ տունը, որը չի քանդվել և այժմ կանգուն է, գրանցվել է որպես «պաշտպանության ենթակա մշակույթի արժեք»: Նրանք նկատել են, որ չնայած այդ որոշմանը Մուշի քաղաքապետարանը տարիներ ի վեր խոչընդոտներ է ստեղծում և թույլ չի տալիս տան սեփականատիրոջը, որպեսզի այն վերականգնի: 

Ընդդիմադիր պատգամավորները բացի վերոհիշյալ հարցերից նաև հետևյալ հարցերն են հղել Էրսոյին.

Մուշի Քալե թաղամասում մնացած վերջին հայկական շենքը, չնայած որ գրանցված է, ինչու՞ չեն կարողանում վերականգնել: 

Արդյո՞ք Մուշի մշակութային արժեքների գույքագրման աշխատանքներ կատարվել են:

Մուշում քանի՞ գրանցված շենք կա: Այդ գրանցված շենքերից քանի՞սն են հայկական եկեղեցիներ:

Վերջին 5 տարում Մուշում քանի՞ շենք է վերականգնվել: Որո՞նք են այդ շենքերը և ընդհանուր առմամբ ո՞րքան բյուջե է դրանց համար հատկացվել:

Մուշի նահանգում գտնվող և Էրջան Չեթեին պատկանող հայկական տան գրանցման համարը ո՞րն է: 

Խնդրո առարկա շենքի (տան) հետ կապված աշխատանքներ կատարվե՞լ են Մուշի մշակութային և զբոսաշրջության նահանգային վարչության կողմից։

Այդ շենքի մասին մեր նախարարության կողմից զեկույց պատրաստվե՞լ է: Լուսանկարներով փաստաթղթավորվել, քարտեզագրվել և գրանցման կտրոն պատրաստվե՞լ է: 

Կա՞ արդյոք քաղաքում գտնվող հայկական տանն առնչվող մշակութային և բնական ժառանգության պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշումը: Եթե կա, ապա ո՞րն է որոշման ամսաթիվը ու համարը:

Հիշեցնենք, որ Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմացել է և ապամոնտաժողներին թույլ չի տվել քանդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը:  Ավելի մանրամասն տե՛ս: 

Նախորդ Լուրը

Իրանցի պաշտոնյա. «Հայաստան-Իրան էլեկտրական գծի կառուցմամբ հնարավոր կլինի Հայաստանից ավելի շատ էլեկտրաէներգիա ներկրել»

Հաջորդ Lուրը

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին սպասվում են տասից ավելի պատվիրակություններ

Այլ Լուրեր

Հայաստան

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026
Թուրքիա

Թուրքիայի իշխանությունները Քահրամանմարաշում տեղի ունեցած դեպքը չեն որակում որպես ահաբեկչություն

16/04/2026
Թուրքիա

Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա նվազել են

16/04/2026
Հաջորդ Lուրը

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին սպասվում են տասից ավելի պատվիրակություններ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)