Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Դոհայում Կատարի գործընկերոջ՝ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ-Թանիի հետ բանակցությունների ժամանակ շեշտել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանային երկրների միջև երկխոսություն կազմակերպելու լուրջ անհրաժեշտություն կա:
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թեհրանի մոտեցումներն ուղղված են տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները զարգացնելուն, ինչպես նաև ողջունել է տարածաշրջանային երկխոսություն կազմակերպելը ու շեշտել դրա լուրջ անհրաժեշտության մասին»,-ասված է Իրան ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: