06-06-2026 / 00:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեսութ Օզիլը՝ Չինաստանի իշխանությունների «թիրախում». Ինչո՞ւ են սկսել թուրք ֆուտբոլիստին չսիրել Չինաստանում

2019/12/19 15:19
Թուրքիա, Հասարակություն


Չինաստանի իշխանությունների և Արսենալի հայտնի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի միջև լուրջ ճգնաժամ է առաջացել։  Չինաստանի ղեկավարությանը  զայրացրել է սոցցանցում մի քանի օր առաջ թուրք ֆուտբոլիստի գրառումն այն մասին, որ «պաշտոնական Պեկինը խախտում է երկրում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների կրոնական,խոսքի և մտքի ազատության իրավունքները»։ Ըստ ֆուտբոլիստի՝ ույղուրների նկատմամբ կիրառվում է բռնաճնշման ևխտրական քաղաքականություն»։

#HayırlıCumalarDoğuTürkistan 🙏🏼 pic.twitter.com/dJgeK4KSIk

— Mesut Özil (@M10) December 13, 2019

Թեմային նախ արձագանքել է Չինաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ թուրք ֆուտբոլիստի հայտարարությունները «անհիմն են և հավանաբար նրան մոլորության մեջ են գցել»։ Պաշտոնական Պեկինը գնացել է նաև գործնական քայլերի։ Ի նշան բողոքի՝ ֆուտբոլիստի գրառումից հետո, չինական հեռուստատեսության եթերով չեղարկվել էր Անգլիայի ֆուտբոլի  առաջնության «Արսենալ» և «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբների միջև կայացած հանդիպման հեռարձակումը։ Բացի այդ փակվել են  նաև «Արսենալի» ֆան ակումբները Չինաստանում, ինչից հետո անգլիական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Օզիլի արտահայտած մտքերը արտացոլում են ոչ թե ակումբի, այլ անձամբ ֆուտբոլիստի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ 
 
Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Օզիլի անունը հեռացվել է PES-2020 հայտնի համակարգչային ֆուտբոլային խաղի չինական տարբերակից։

Օզիլի և Չինաստանի միջև ստեղծված իրավիճակը լայն արձագանք է գտել նաև միջազգային և մասնավորապես բրիտանական մամուլում։ Մի շարք հայտնի պարբերականներ նշել էին, որ իրավիճակի կարգավորման համար նախևառաջ անգլիական ակումբը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի։ 
Ուշագրավ է, որ Թուրքիայում ոչ բոլորն են ողջունել թուրք ֆուտբոլիստի արարքը։ Ոմանց կարծիքով, Օզիլի պատճառով ույղուրների առանց այդ էլ «ծանր կացությունը» ավելի կվատանա և Չինաստանի իշխանությունները կմեծացնեն «ճնշումները»։ 
 
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Օզիլը ներգրավվում է նման քաղաքական սկանդալի մեջ։ Մասնավորապես, թուրք ֆուտբոլիստը մեկ տարի առաջ որոշել էր հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կազմից։ Ֆուտբոլիստը նման որոշում էր կայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ Գերմանիայում բուռն քննադատությունների ենթարկվելու պատճառով։

Ընդ որում՝ լուսանկարը արվել էր Թուրքիայի արտահերթ ընտրություններից առաջ։ Գերմանիայում լուսանկարը դրական արձագանք չունեցավ, քանի որ կարծիք կար, որ Օզիլ-Էրդողան հանդիպումը քաղաքական ենթատեքստ էր ունեցել։ Շատերը կարծում էին, թե Օզիլի միջոցով Էրդողանը փորձել էր Գերմանիայում նախըտրական քարոզչություն իրականացնել։


Նախորդ Լուրը

«Լրագրողներ առանց սահմանների».«Ադրբեջանը շարունակում է խստացնել լրագրողների գործունեությունը»

Հաջորդ Lուրը

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել Վրաստանի պառլամենտի նիստերը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում յուրաքանչյուր երրորդը գործազուրկ է

05/06/2026
Unrecognizable blonde girl sitting back to camera, the door opens and a man enters the room and stands facing her, waist down.
Հասարակություն

Վրաստանում ընտանեկան բռնության համար քրեական հետապնդման է ենթարկվել 4585 մարդ

05/06/2026
Հայաստան

Սեպտեմբերից ավագ դպրոցերում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

05/06/2026
Հաջորդ Lուրը

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել Վրաստանի պառլամենտի նիստերը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)