05-12-2025 / 00:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին սրացման խորքային և իրավիճակային պատճառները

2021/05/11 14:07
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Շարունակվող պաղեստինաիսրայելական լարվածությունն ամենամասշտաբայինն է 2018-19թթ. Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ նախկին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված խնդրահարույց իսրայելամետ որոշումներից հետո։ Պաղեստինյան կողմից արդենիսկ արձանագրվել է 25 զոհ, շուրջ 100 վիրավոր, Իսրայելի կորուստների թիվն առայժմ սահմանափակվում է մոտ 1 տասնյակի հասնող վիրավորներով։

Ընթացիկ լարվածությունն ունի մի շարք խորքային և իրավիճակային պատճառներ, որոնք կարելի է շարադրել հետևյալ պայմանական հաջորդականությամբ։

  • Խորքային պատճառներ

1. ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերություններում նկատվող տարաձայնությունները, որոնք արտացոլվում են նաև այս հակամարտության շրջանակներում։ Դ. Թրամփի «Դարի գործարքի» իրացման ձախողումից հետո իսրայելական կողմը խախտել է ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունները՝ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ։ Հենց նման որոշումներից մեկն էլ առիթ դարձավ Արևելյան Երուսաղեմի թաղամասերից մեկում բախումների վերսկսման։

2. Դ. Թրամփի վարչակազմի վարած աննախադեպ իսրայելամետ քաղաքականության և դրա արդյունքներից մեկով Իսրայելի ու մի շարք կարևոր արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն արտացոլվեց նաև «Աբրահամյան համաձայնագրերի» տեսքով, իրենց հերթին հանգեցրին Իսրայելի առավել անզիջում և ագրեսիվ վարքին ամբողջ տարածաշրջանում։

3. Իսրայելում և Պաղեստինում նախաձեռնված ընտրական գործընթացների շուրջ տեղ գտած զարգացումները ևս վերջին լարվածության առանցքում են։ Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ Իսրայելում անցած 2 տարիների ընթացքում տեղի ունեցած չորրորդ ընտրությունների արդյունքներով ներկայում գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին չհաջողվեց ձևավորել նոր կառավարություն։ Հետևաբար Իսրայելին սպասվում են կա՛մ նոր կառավարություն նոր վարչապետի գլխավորությամբ, կա՛մ հերթական՝ արդեն հինգերորդ արտահերթ ընտրությունները։ Վերոնշյալի համատեքստում, քանի որ Նեթանյահուի համար սկզբունքային կարևորություն ունի վարչապետի պաշտոնը պահելը, նրա գլխավորած թիմը գնում է իրավիճակի սրման։ Իսկ այս բախումները և հրա ու արաբ ժողովրդի միջև կրկին խորացող թշնամանքը հավելյալ կխոչընդոտեն Իսրայելում նոր կառավարության ձևավորման գործընթացին, որը չի կարող տեղի ունենալ առանց Կնեսեթ անցած արաբական կուսակցությունների աջակցության։

3. Բացի Իսրայելից, մայիսի 22-ին նախանշվել էին 2006թ.-ից ի վեր մի քանի անգամ հետաձգված խորհրդարանական ընտրությունները Պաղեստինյան ինքնավարությունում, որոնք հերթական անգամ չեղարկվեցին ապրիլի 30-ին՝ պաղեստինյան խմբավորումների միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Այս լարվածությունը բավարար հիմնավորում է պաղեստինյան կողմի համար՝ խորհրդարանական ընտրությունների հերթական չեղարկումը հիմնավորելու համար։

  • Իրավիճակային պատճառներ

1. Պաղեստինաիսրայելական լարվածության վերջին սրացման առաջին իրավիճակային առիթը մուսուլմանների սուրբ ամսվա՝ «Ռամադանի» վերջին ուրբաթօրյա(մայիսի 7-ին) աղոթքի ծեսն է, որն ամենազգացականն է և համընկավ Իսրայելում տեղ գտած այլ իրադարձությունների հետ։

2. Իսրայելում մայիսի 9-10-ին նշվող «Երուսաղեմի օրվա» միջոցառումները, որոնք մշտապես բավականաչափ հուզական ազդեցություն ունեն և՛ հրեաների, և՛ արաբների համար, այս տարի համընկան «Ռամադանի» ավարտի և 8 պաղեստինցի ընտանիքներին ունեզրկելու վերաբերյալ իսրայելական շրջանային դատարանի որոշման հետ։ Բոլոր զարգացումները տեղի են ունեցել Արևելյան Երուսաղեմում, մասնավորապես՝ սրբազան՝ Տաճարի լեռան շրջակայքում։

3. Հակամարտ կողմերն աչքի են ընկնում նաև ռազմական գործողությունների՝ քարոզչական տեսանկյունից իրար չզիջող կոդային անվանումներով. պաղեստինյան «Երուսաղեմյան սուրը»՝ ընդդեմ իսրայելական «Պատերի պահապան» գործողության։ Ամենայն հավանականությամբ, գործողությունները կմնան միայն օդային պայքարի հարթությունում և չեն ունենա ցամաքային ընդլայնում(վերջին լայնամասշտաբ գործողությունը 2014թ. Իսրայելի կողմից իրականացված «Անսասան ժայռն» էր Գազայի հատվածում)։

Հ.Գ. Ինչպես այս հակամարտության նախկին սրացումների ընթացքում, այս անգամ ևս դրանից առավելագույն կողմնակի օգուտ է քաղում Թուրքիան։ Այդ երկրի ղեկավարությունն ամենակտրուկն է քննադատել Իսրայելի իշխանությունների «ահաբեկչական գործելաոճը»՝ կրկին ընդգծելով իսլամական աշխարհն առաջնորդելու հին և նոր հավակնություններն այդ աշխարհի ամենազգայուն հիմնախնդրի հարցում դրսևորած «սկզբունքային» դիրքորոշման միջոցով։

Արաբագետ Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր

Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)