ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ մայիսի 26-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրությունները խափանում են հակամարտության կայուն լուծում գտնելու ջանքերը:
«Մայիսի 26-ին կայացած ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական քվեարկության ընդունված չափանիշներին, չեն նպաստել հակամարտության կարգավորմանը: ԵՄ-ը գտնում է, որ երեկվա ընտրությունները խափանում են սիրիական հակամարտության կայուն լուծում գտնելու ջանքերը»,-ասել է Բորելը: