19-11-2025 / 18:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տրանսպորտային ապաշրջափակման իրավական հիմքը նախևառաջ ԱՊՀ նորմատիվ իրավական ակտերն են. Օվերչուկ

2021/06/11 14:04
Ադրբեջան, Հայաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Հայաստանը և Ադրբեջանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները՝ տեխնիկական և իրավական տեսանկյունից։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում, հայտնում է Armenpress-ը։

«Տեղի է ունենում բոլոր միջազգային նորմատիվ, իրավական ակտերի գույքագրում: Առաջին հերթին՝ դա վերաբերում է ԱՊՀ-ին, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այդ կառույցի անդամ են: Պատահել է այնպես, որ ամեն անգամ, երբ ինչ-որ բազմակողմ պայմանագրեր են ստորագրվում, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց  նկատմամբ վերապահումներ են ներկայացնում՝ բացառելով այդ պայմանագրերի ազդեցության տարածումը հակառակ կողմի վրա: Նման վերապահումները, որոնք խոչընդոտում են երկու երկրների միջև տրանսպորտային կապերի իրականացմանը, պետք է հանվեն», – ընդգծել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները: Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքներում գարնանն աշխատել են ՌԴ տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդորի» և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները:

«Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրների միջև առևտրային փոխադրումների հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհային  մակերևույթների, երկաթուղային ճանապարհների, կամուրջների, ճանապարհների տակ գտնվող խողովակների վիճակը: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր երթուղիներն անպետք են դարձել, և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքներով՝ կողմերը կարողացել են ուրվագծել հետագա  քայլերը տրանսպորտային հաղորդակցության բացման համար: Աշխատանքի մեծ հատված կապված է նաև իրավական հարցերի հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, անցակետեր, մաքսատներ, այն ամենը, ինչ սովորաբար լինում է հարևան երկրների միջև: Վերջին 30 տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արել են ամեն ինչ, որպեսզի իրենց միջև տեղաշարժն անհնար լինի: Այդ կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծվեն»,-նշել է Ալեքսեյ Օվերչուկը:

Նա ընդգծել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետական ապարատները համակարգված աշխատում էին միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումներ գտնեն:

«Մարդկանց համար բարդ է, քանի որ նրանք իրենց վրա են կրում նախորդ կյանքի և իրենց երկրների հարաբերությունների պատմությունը», – ասել է ՌԴ փոխվարչապետը:

Նախորդ Լուրը

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը Բյուրականի աստղադիտարանում քննարկել է համագործակցության հնարավորությունները

Հաջորդ Lուրը

Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)