05-12-2025 / 02:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

2021/06/16 13:38
Արցախ, Քաղաքականություն

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքում հայտնում է․

«Էրդողանի ու Ալիևի Շուշի այցի և հայտարարությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության հստակ դիրքորոշումն այն է, որ նրանց գործողությունները ապօրինի են: Այդ համատեքստում տեղեկացնեմ, որ Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կշրջանառվի կառավարությունում և հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Մի քանի հակիրճ մեջբերում օրինագծից.

1. Օրենքի նպատակն է 1991-94 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված (օկուպացված) տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների սահմանումը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանությունն ու պաշտպանությունը։

2. «Բռնազավթված տարածքի» կարգավիճակ կստանան Արցախի Հանրապետության բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Սահմանադրության և այլ օրենքների գործողությունը:

3. Բռնազավթված տարածքներում Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը և դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, ընկնում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրապետության վրա:

4. Բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

5. Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

6. Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության համայնքների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում և պահպանվում է Արցախի Հանրապետության կողմից: Այդ իրավունքի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

7. Բռնազավթված տարածքներում գործունեություն իրականացնող ցանկացած մարմին, որն ստեղծվել (ընտրվել, նշանակվել) է Արցախի Հանրապետության օրենսդրությանը ոչ համապատասխան և (կամ) բռնազավթված տարածքում որևէ ձևով իրականացնում է օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության լիազորություններ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որևէ այլ լիազորություններ, համարվում է անօրինական»:

Նախորդ Լուրը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերած օգնության համար

Հաջորդ Lուրը

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումը Իսրայելի նոր կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումը Իսրայելի նոր կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)