26-08-2026 / 01:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն ՀՀ բոլոր քաղաքական ուժերին հորդորում է հաստատվելուն պես հարգել ընտրությունների արդյունքները

2021/06/22 10:40
Հայաստան, Քաղաքականություն

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրական դիտողական առաքելության ընդհանուր դրական գնահատականը։ Ուրախալի է, որ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններով ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ, մրցապայքարի դուրս եկած ուժերը կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել , և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել քվեարկության օրվա քվեների հաշվարկը։ Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք հաստատվելուն պես հարգել այս ընտրությունների արդյունքները, մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրաբողոքների համար սահմանված իրավական գործընթացը և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային»,-ասված է հայտարարությունում։

Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իր գործընկերությունը Հայաստանի հետ։ Նշվում է, որ գովեստով են արձանագրում առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի իր ջանքերում և ԱՄն-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ընթացքն այդ ճանապարհով՝ հայ ժողովրդի 2018թ․ գարնանն արտահայտած հավակնություններին համահունչ։

«Բոլոր կողմերին հորդորում ենք հարգել իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները և սպասում ենք Հայաստանի նոր կառավարության հետ մեր աշխատանքին՝ միտված երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մեծացմանը։ Գովեստով ենք արձանագրում դեսպան Լին Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության անձնակազմի ամուր ու շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Նրանց նվիրվածության ու եռանդագին աշխատանքի միջոցով մենք կշարունակենք խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը»,-նշված է հայտարարությունում:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը մտադիր չէ հանդիպում կազմակերպել Իրանի նոր նախագահի հետ

Հաջորդ Lուրը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026
Ադրբեջան

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
Հաջորդ Lուրը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)