05-12-2025 / 00:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերը Էրդողանի ռեժիմի գլխացավանքն է

2021/06/24 17:20
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն

Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում YouTube վիդեոպորտալում տեղադրած իր մի շարք տեսանյութերով վերջերս ցնցել է ողջ Թուրքիան` դառնալով Էրդողանի ռեժիմի գլխացավանքը։

Նա թուրք հայտնի պետական գործիչներին (​​նախկին ու ներկա) մեղադրում է հանցագործություններ, սպանություններ, բռնաբարություներ, կոռուպցիոն գործարքներ կատարելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու  մեջ:

Ermenihaber.am-ը այդ թեմայի շուրջ զրուցել է ծագումով հայ շվեյցարաբնակ ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզի հետ: 

– Ո՞վ է Սեդաթ Փեքերը: Ի՞նչ հայացքներ ունի նա: 

– Քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերին ճիշտ բնութագրելու համար նախ պիտի տեսնել, թե ովքեր են իր գաղափարական հայրերը և ինչ ընդհանրություններ նրանք ունեն: Դրանք են. Աբդուլլահ Չաթլըն, Մուհսին Յազըջըօղլուն, Ալաաթթին Չաքըջըն, Օրալ Չելիքը, Մեհմեթ Շեները, Մեհմեթ Ալի Աղջան, Հալուք Քըրջըն, Հրանտ Դինքին սպանողները՝ Յասին Հայալը, Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելը և արյունարբու ֆաշիստ Օնուր Գենջերը, ով 2021թ. հունիսի 17-ին, հարձակվելով Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Իզմիրի նահանգային կառույցի վրա, սպանեց Դենիզ Փոյրազին:

Այս ցանկը դեռ հնարավոր է համալրել տասնյակներով և նույնիսկ հարյուրներով: Բոլորի որջը Թուրքիայում աջակողմյան  «Ազգայնական շարժում» կուսակցությունն (ԱՇԿ-MHP) է և այդ կուսակցության հովանավորության տակ գտնվող «Գաղափարապաշտների օջախները»: Բոլորն իրենց ազգայնական, պանթյուրքիստ և թուրանիստ են համարում, ինչպես և Սեդաթ Փեքերը:  Նրանք ասում են. «Մենք Բաշբուղի զավակներն ենք, այս հայրենիքի ֆիդայիները, խենթերը: Մենք ստեղծելու ենք թուրք-իսլամական միություն»:

Սեդաթ Փեքերը հանցավոր կազմակերպություններից միայն մեկի պարագլուխն  է, որին օգտագործում են Թուրքիայի կեղտոտ ու մութ օպերացիաներում: Թուրքիան վերածվել է հանցավոր կազմակերպությունների «դրախտի»: Հանցավոր կազմակերպությունների ձեռքն են անցել բոլոր փողոցները, թաղամասերը, նահանգները, գյուղաքաղաքները և շրջանները: Այս հանցավոր կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալում են պետության գիտության և վերահսկողության ներքո:

Այս կառույցները, որոնք դարձել են պետության պահեստային ուժերը, միևնույն ժամանակ իշխող  «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ)  և աջակողմյան  «Ազգայնական շարժում» կուսակցությունների գլխավորած իշխանության համար վերածվել են քաղաքացիական ռազմական ուժերի և մի ներուժի, որն ընտրություններին քվե է ապահովում:  Սեդաթ Փեքերը ընտրությունների շրջանում «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքին աջակցելու նպատակով հանրահավաքներ էր կազմակերպել և սպառնացել ընդդիմադիր  կուսակցությունների առաջնորդներին: 2016թ. հունվարին Փեքերը 1128 մտավորականի նախաձեռնությամբ հիմնված  «Գիտնականներ՝ խաղաղության համար» խմբի անդամներին հետևյալ խոսքերով էր սպառնացել.  «Ձեզ արյունաքամ ենք անելու և ձեր հոսող արյունով ցնցուղ ենք ընդունելու»:

– Քրեական հեղինակություն Փեքերի բացահայտումները ցնցել են ողջ Թուրքիան: Ինչո՞ւ հենց հիմա Փեքերը դիմեց նման քայլի:

– Հարցին պատասխանելու համար, թե ինչու հենց հիմա, հարկ է նկատել, որ կազմակերպված հանցավոր կազմակերպությունները սովորական հանցավոր խունտաներից վերածվել են գրեթե պետականացված մաֆիայի:  Այդ մաֆիան հանցագործություններ է կատարում պետության հարատևության համար։ Արտերկրում (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում) մասնակցել և մասնակցում է ռազմական գործողությունների, քաղաքական, տնտեսական գործունեություններ է ծավալում թյուրքական հանրապետություններում,  Թուրքիայի ներսում միլիարդավոր դոլարների չափով ապօրինի գործունեությամբ է զբաղվում և ամենակարևորը.  վերահսկում է թմրանյութերի վաճառքը, որը երկրի տաք փողերի աղբյուրն է: Այս ամենը մանրակրկտորեն նշվում է Սեդաթ Փեքերի արած հայտարարություններում:

Այստեղից է սկսվում իրական խնդիրը: Խնդիրը ռենտայի և ուժի բաժանումն է:  Դա ռենտայի բաժանման պատերազմ է թուրքական պետության մաֆիոզ ուժերի և այս ֆաշիստական մութ ուժերի միջև, որոնք պետության հարատևման համար ասում են՝ «Մենք այս հայրենիքի ֆիդայիներն ենք»:

Միլիարդավոր դոլարներով ռենտայի բաժանումն իրականացնում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և վերջինիս հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) բոլոր տարրերը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինները, արդարադատության, բանակային, ոստիկանական ուժերը, մամուլը և այդ ամենը գլխավորող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այդ ռենտայի բաժանման կռվում կարմիր գծերը հատած Սեդաթ Փեքերը, որին  պետական մաֆիոզ ուժերը ցանկացան ոչնչացնել, իր բացահայտումներով պատերազմ է հայտարարել իր նախկին հանցակիցներին: Փեքերը նախագիծ չէ, այլ թուրքական պետության հայելին է : Իր հայտարարություններից մեկում նա ասում է.  «Մենք մի ընտանիք ենք, բոլորս մեղավոր ենք»:  Իր գործած հանցանքները խոստովանելիս՝ ասում է, որ այդ գործերը բոլորը միասին են արել և միայն ինքը չէ մեղավոր:

Նորմալ ժողովրդավարական երկրում Սեդաթ Փեքերի հայտարարությունները և փաստարկները/պնդումները աղմկահարույց արձագանք կունենային, կառավարությունն անմիջապես հրաժարական կտար, պատասխանատուների դեմ քրեական գործեր կհարուցվեին:

Նրա հայտարարությունները խոստովանություն են այն մասին, թե ինչու չի լուծվել գործազրկության, աղքատության, ժողովրդավարացման, մարդու իրավունքների, ավազակախմբերի, կոռուպցիայի, խոսքի ազատության և քրդական հարցը, ինչպես նաև բացահայտում՝ մաֆիոզ պետության և պետականացված մաֆիայի վերաբերյալ:

– Փեքերին Թուրքիայի ներքաղաքական օրակարգ բերելու նախաձեռնությունը արդյո՞ք պատկանում է Թուրքիայի իշխանություններին, թե՞ ուղղորդվում է արտաքին դերակատարների կողմից:

– Չեմ կարծում, թե հնարավոր է, որ շատ ուժեղ լինեն Սեդաթ Փեքերի միջազգային կապերը: Իր ներկայացրած իրադարձությունների մեծ մասն ավելի վաղ հայտնի էին: Այստեղ միջազգային հանրության ուշադրությունը գրավում է այն, որ այդ հայտարարությունները, որոնք գրավում են միջազգային հանրության ուշադրությունը, անում է իշխանամետ, ազգայնական, թուրանիստ մաֆիայի պարագլուխը:

Հարցազրույցի շարունակությունը՝ հետևյալ հղումով.

Նախորդ Լուրը

Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքն հետայսու մտավ պատմության մեջ

Հաջորդ Lուրը

Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրն ու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրն ու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)