Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Իսրայելի քաղաքացիների՝ ՀՀ մուտք գործելու կարգի փոփոխության վերաբերյալ.
«Հարգելի քաղաքացիներ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ցանկանում են ճամփորդել Հայաստան իրենց իսրայելական անձնագրով, պետք է անպայման նախօրոք դիմեն առցանց մուտքի արտոնագրի։ Նախկինում եղած պրակտիկան, որ Իսրայելի քաղաքացիները մուտքի արտոնագիրը ստանում էին Հայաստանի Հանրապետության սահմանին, վերացվել է։ Ներկայում Իսրայելի քաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ցանկություն ունեն ճանապարհորդելու Հայաստան, պետք է նախօրոք այցելեն https://evisa.mfa.am/ հղումով և լրացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։ Էլեկտրոնային արտոնագիրը հաստատվելուց հետո է հնարավորություն տրվում ճանապարհորդել դեպի Հայաստան։»