Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո ներկայացրել է հրաժարականի դիմումը:
«Ես հանդիպել եմ նախագահի հետ, և խորհրդակցություններ ենք անցկացրել կառավարության շուրջ: Քննարկումների ընթացքում նախագահը պահանջեց էական փոփոխություններ: Մենք քննարկեցինք վստահության քվեի հետ կապված և երկու քրիստոնյա նախարարների անունները դնելու հարցը: Հասկանալի է, որ դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, և պարզ է, որ մենք համաձայն չենք նախագահի հետ»,- բանակցություններից հետո ասել է Հարիրին:
Հարիրին հավելել է, որ Աունը հիմնարար փոփոխություններ է կատարել իրեն ներկայացված կաբինետի կազմի մեջ:
Նշենք, որ Հարիրին վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել 2020թ. հոկտեմբերի 22-ին: Լիբանանում կառավարություն ձևավորելու ջանքերը շարունակվում են դեկտեմբերի 9-ից, երբ Հարիրին նախագահին ներկայացրել էր նախարարների կաբինետի առաջին կազմը: Աունը, սակայն, հրաժարվում էր դրանք հաստատել: