25-04-2026 / 02:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանն, ըստ դեսպանի, ակտիվ մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահներ տեղակայելու քննարկումներին

2021/08/04 15:32
Ադրբեջան, Անվտանգություն

Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է հայ – ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահներ տեղակայելու քննարկումներին՝ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Անդրադառնալով այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ դեսպանն ասել է․ – «Այդ գաղափարը մասամբ իրագործվել է Սյունիքի մարզում, որտեղ խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների ուղեկալներ են տեղակայված՝ ի հավելումն այն ծառայության, որն ավանդաբար պատվիրակվում էր ռուս սահմանապահներին. խոսքը Իրանի և Թուքրիայի հետ սահմանի մասին է»։

Անցած շաբաթ՝ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հարկ է դիտարկել ռուս սահմանապահներին հայ – ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայելու հնարավորությունը, և նշել, որ պատրաստվում է այս հարցը քննարկել ռուս գործընկերների հետ։

«Ռուսաստանից բավական շատ հավելյալ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ զինվորական անձնակազմ, որը տեղակայվել է սահմանի խնդրահարույց՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով խաչաձևվող հատվածներում», – ասել է Կոպիրկինը, հավելելով՝ խնդրահարույց մյուս հատվածների վերաբերյալ հարցերն ակտիվորեն քննարկվում են ռուսական կողմի հետ։

Ընդ որում, խոսելով խնդրի կարգավորման մասին՝ Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ դրա շուրջ քննարկումներին պետք է նաև ադրբեջանական կողմը մասնակցի։

«Մենք հասկանում ենք այս խնդրի կարևորությունը։ Ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, և սա մի հարց է, որը հավելյալ քննարկումների կարիք ունի եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ձևաչափով։ Այդ՝ գործնական աշխատանքը տարվում է», – ասել է Կոպիրկինը։

Ամիսներ առաջ, երբ ադրբեջանական բանակը հատել էր Հայաստանի սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայելային եղանակով ետ քաշել զորքերը, վիճահարույց՝ Սոթք-Խոզնավար հատվածում ռուս սահմանապահների տեղակայել՝ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն առանց բախումների իրականացնելու համար։ Բացի այդ, վարչապետն առաջարկել է նաև ՀԱՊԿ դիտորդների տեղակայել, միաժամանակ նշել, որ դրա անհնարինության դեպքում Հայաստանի համար ընդունելի կլինեն նաև միջազգայնորեն ընդունված այլ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։

Նախորդ Լուրը

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի հատուկջոկատայինները զորավարժություններ են սկսել

Հաջորդ Lուրը

Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026
Անվտանգություն

Ինչո՞ւ է Վրաստանում ստեղծվել ուժային կառույցները համակարգողի պաշտոն. մեկնաբանում է վրացագետը

23/04/2026
Անվտանգություն

Պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության հարցեր են քննարկվել

23/04/2026
Հաջորդ Lուրը

Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)