Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Ֆարիզ Ռեզաևի հետ։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումներին առնչվող հարցեր և խնդիրներ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեն։
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը։