05-12-2025 / 06:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդեն. «Մենք ձեզ կգտնենք և կստիպենք գին վճարել այդ գրոհի համար»

2021/08/27 11:04
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Երեկ Քաբուլի օդակայանի տարածքում երկու մահապարտ ահաբեկիչներ ռումբեր են պայթեցրել, ինչից հետո մարդկանց վրա կրակ է բացել մի զինյալ:

Ահաբեկչական գրոհի հետևանքով սպանվել են ավելի քան 60 աֆղանստանցիներ և օդակայանը պաշտպանող առնվազն12 ամերիկացի զինծառայողներ:

Նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանն արտակարգ ժողով է անցկացրել բարձրաստիճան խորհրդականների և զինվորականների հետ, ինչից հետո հանդես է եկել Քաբուլում տեղի ունեցած գրոհի թեմայով հատուկ հայտարարությամբ:

«Մենք չենք մոռանա, մենք չենք ների, մենք ձեզ կգտնենք և կստիպենք գին վճարել այդ հարձակման համար»,- ասել է Բայդենը:

Ուղերձից առաջ նա լռության րոպե է հայտարարել, զոհված զինծառայողներին անվանել է հերոսներ, որոնց առաքելությունն էր Աֆղանստանից դուրս հանել ու փրկել վտանգված մարդկանց:

Դիմելով զոհվածների ազգականներին և բարեկամներին՝ նախագահն ասել է, որ աղոթում է կյանքը կորցրած զինծառայողների համար և ուժ ու տոկունություն է մաղթում սգավորներին:

Կորուստների մասին տեղեկությունները հրապարակել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենք ՄըքՔենզին:

«Ծանր օր էր, այս պահին գիտենք, որ զոհվել է 12 ամերիկացի զինծառայող, ևս 15-ը՝ վիրավորվել են, կան մեծ թվով զոհեր աֆղանստանցի բնակիչների շրջանում»,- ասել է գեներալը:

Երեկ վաղ առավոտյան Միացյալ Նահանգների և արևմտյան այլ երկրների հետախուզական ծառայություններն ահազանգել են ահաբեկչական հարձակման բարձր հավանականության մասին, ընդգծելով, որ գրոհը կարող են իրականացնել ոչ թե Աֆղանստանը գրաված թալիբներն, այլ նրանց երդվյալ թշնամիներ «Իսլամական պետություն» շաժման զինյալները:

Արևմտյան երկրների իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել հեռանալ Քաբուլի Համիդ Քարզայի օդակայանի տարածքից, քանի որ, ամենայն հավանականությամբ, հենց այդ վայրը կարող է դառնալ ահաբեկիչների թիրախը:

Երկրի մյուս շրջաններում օտարերկրացիներ գործնականում չկան,Քաբուլի անկումից հետո օտարերկրացի դիվանագետները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ և հազարավոր աֆղանստանցիներ հավաքվել են Համիդ Քարզայի օդակայանում՝ երկրից դուրս մեկնելու հույսով:

Քաբուլը թալիբների կողմից գրավելուն հաջորդած 11 օրերի ընթացքում ամերիկյան և այլ երկրների ռազմական տրանսպորտային օդանավերով Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ:

Թալիբները դատապարտել են երեկվա գրոհը, մինչդեռ, «Իսլամական պետությունն» արդեն պարծենալով հայտնել է, որ իր մահապարտներն են իրականացրել այդ հարձակումը:

Նախագահ Բայհդենն ասել , որ Քաբուլից մարդկանց տարհանումը կշարունակվի: Նա ասել է, որ ամերիկյան զինուժի հրամանատարներին կարգադրել է անհապաղ մշակել և ներկայացնել «Իսլամական պետություն» շարժմանն ավերիչ հարվածներ հասցնելու ծրագիրը:

«Հարվածի ճիշտ պահը, ծավալը և թիրախները մենք կորոշենք՝ ելնելով մեր նպատակներից»,- ասել է Ջո Բայդենը:

Նախորդ Լուրը

Քաբուլում վեցերորդ պայթյունն է գրանցվել. Պենտագոնը հաստատում է ամերիկացի 12 զինծառայողների մահվան լուրը

Հաջորդ Lուրը

Տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան. Փաշինյան

Այլ Լուրեր

Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Անվտանգություն

Գերմանիան կնքել է իր պատմության ամենամեծ պաշտպանական գործարքը Իսրայելի հետ

04/12/2025
Անվտանգություն

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն ավարտվել է առանց փոխհամաձայնության

03/12/2025
Հաջորդ Lուրը

Տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան. Փաշինյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)