07-04-2026 / 02:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող գերիների վերադարձի հարցը

2021/09/02 13:44
Ադրբեջան, Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։

Երկու երկրների գլխավոր դատախազներն այս տարվա մեջ  5-րդ հանդիպման ընթացքում քննարկել են իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ընթացքին և արդյունքներին, ինչպես նաև՝ քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ 

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովին մասնակցության հրավերի համար՝ համոզմունք հայտնելով, որ նման միջոցառումները նպաստում են տնտեսություններում ներդրումներին և ներդրողների իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների  կիրառմանը, այս ոլորտում փորձի փոխանակմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության դեմ պայքարում ջանքերը համատեղելու, քրեաիրավական ոլորտում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանցագործությունների բացահայտման ոլորտում գործակցության սերտացման, երկու երկրների դատախազությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման, դրա շրջանակներում պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման խնդիրներին։

Դատախազությունից հայտնել են, որ երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումների պարբերականությունը, որը նոր ազդակ է հաղորդում ընթացիկ խնդիրների օպերատիվ կարգավորման պրակտիկայի ամրապնդմանը, նպաստում դատախազությունների միջև փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը:

Հանդիպման օրակարգային հարցերից է եղել 2020թ․-ի  Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հիմնախնդիրը, այդ համատեքստում բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։

Երախտագիտություն հայտնելով ռուսական կողմին Արցախի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելության, ՀՀ-ի սահմանների առավել զգայուն հատվածների, հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար՝ Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից արհեստածին, սուբյեկտիվ առիթներով ՀՀ բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունների վրա՝ առաջարկելով նմանատիպ միջադեպերի բացառման նպատակով իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակելուն ուղղված քայլեր։

Քննարկման առարկա է դարձել նաև 2020թ․-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական և այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։

Նախորդ Լուրը

Հայաստանը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Կատարն ու Թուրքիան նպատակ ունեն ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը. Կատարի ԱԳՆ-ի ղեկավար

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

Կատարն ու Թուրքիան նպատակ ունեն ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը. Կատարի ԱԳՆ-ի ղեկավար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)