ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ինչպես նաև ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում հաջորդ տարվա առաջին կեսին։ Այս մասին ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների համատեղ նիստից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Որոշում է կայացվել Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստերն անցկացնել Հայաստանում 2022 թվականի առաջին կեսին», – ասել է Զասը։
Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։






