Թուրքիայում ավարտվել է պարտադիր զինվորական ծառայությունը կատարելիս սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի գործով դատավարությունը: Դատարանի որոշմամբ դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքով 16 տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել Բալըքչըի ծառայակից Քըվանչ Աղաօղլուի:
Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011 թվականին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին:
2013 թվականին մարտին Աղաօլղուն Թուրքիայի ռազմական դատարանի կողմից 4 տարի 5 ամիս 10 օրվա ազատազրկման էր դատապարտվել «հանցավոր անզգուշության» հետևանքով մարդ սպանելու մեղադրանքով:
Բալըքչը ընտանիքը բողոքարկել էր որոշումը ռազմական վերաքննիչ դատարանում, վերջինն էլ գործը կրկին ուղարկել էր ռազմական առաջին ատյանի դատարան: 2016թ ռազմական հեղաշրջումից հետո կառավարության հատուկ որոշմամբ ռազմական դատարանների վերացվեցին: Արդյունքում Սևակ Բալըքչըի գործը հասցեագրվեց Քոզլուք նահանգի առաջին ատյանի քրեական դատարանին, որն էլ գործի քննությունը սկսել էր 2018 փետրվարի 8-ին:
Դատական գործի շրջանականերում կրկին վկայություն են տվել Բալըքչըի ծառայակիցները, որոնց թվում նաև Հալիլ Էքշին: Վերջինը սպանությունից հետո առաջին ցուցմունքում հայտնել էր, որ Աղաղօղլուն Սևակին դիտավորյալ էր սպանել, հետագայում փոխել էր ցուցմունքը՝ ասելով, թե Սևակը սպանվել էր կատակ անելուց պատահական կրակոցից:
Վերջին դատավարության ժամանակ Էքշին խոստովանել է, որ ճնշման տակ է ցուցմունքը փոխել: Էքշին կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով դատապարտվել է 2 տարի 1 ամսվա ազատազրկման, իսկ մարդասպանի բարեկամ Բյուլենթ Քայան դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամկետով՝ Էքշիին կեղծ ցուցմունք տալու դրդելու համար: