05-07-2026 / 07:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գեներալ Հաֆթերը լքել է Մոսկվան՝ չստորագրելով Լիբիայում զինադադարի պայմանագիրը

2020/01/14 10:16
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Նախօրեին Մոսկվայում բանակցություններ էին կազմակերպվել՝ նվիրված քաղաքացիական պատերազմի ճանկերում գտնվող Լիբիայում կարգավորման հասնելու նպատակին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը և երկրի արևելքում տեղակայված Լիբիայի խորհրդարանի ներկայացուցիչը հրադադարի պայմանագիր են կնքել՝ հստակեցնելով զորքերի միջև շփման գծի սահմանները։ Բայց Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթերը հրաժարվել էր ստորագրել այդ պայմանագիրը և մտածելու ժամանակ էր խնդրել՝ մինչև հունվարի 14-ի առավոտ։

Սակայն հունվարի 13-14-ի գիշերը Հաֆթերը լքել է Մոսկվան՝ այդպես էլ չստորագրելով հաշտության համաձայնագիրը։ Հաֆթերին ենթակա ուժերն արդեն հայտարարել են, որ պատրաստ են մարտի և վճռական են տրամադրված՝ մինչև հաղթանակ պայքարելու հարցում։

Տրիպոլիում տեղակայված Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը հունվարի 12-ին հայտարարել էր երկրի արևմուտքում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Նույն օրը զինադադարի մասին հայտարարել էր նաև երկրի արևելյան մասի իշխանություններին սատարող Լիբիական ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթերը։ Այսպիսով, փաստորեն, կողմերն ընդունել էին հունվարի 8-ի ստամբուլյան հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հաշտություն կնքելու առաջարկը։

Հիշեցնենք, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011թ․՝ երկիրը շուրջ 40 տարի ղեկավարած Մուամմար ալ-Քադդաֆիի իշխանության տապալումից հետո։ Իշխանության համար ներքին պայքարը երկրում այդպես էլ չավարտվեց որոշակի կողմի հաղթանակով։ Այսօր երկրում փաստացի երկիշխանություն է․ երկրի արևմտյան հատվածը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, ղեկավարում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որին ճանաչում են ՄԱԿ-ը, արևմտյան երկրները, Թուրքիան և Կատարը։ Երկրի արևելյան մասը գտնվում է Լիբիական ազգային բանակի վերահսկողության ներքո։ Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ Հաֆթերին աջակցում է Ռուսաստանը։

Նախորդ Լուրը

Հրապարակվել է Թուրքիայում ապրիլի 24-ին սպանված Սևակ Բալըքչըի գործով դատավճիռը

Հաջորդ Lուրը

Իրանը պատրաստվում է դատի տալ Թրամփին՝ Սոլեյմանիի սպանության համար

Այլ Լուրեր

Թուրքիա

Ֆիդան. Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար

03/07/2026
Անվտանգություն

Կիևի վրա ՌԴ զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

03/07/2026
Անվտանգություն

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն 56 հազար ուժայիններ

02/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանը պատրաստվում է դատի տալ Թրամփին՝ Սոլեյմանիի սպանության համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)