Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, Աֆղանստանում տիրող իրավիճակին, միջուկային բանակցությունների ընթացքին առնչվող և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Աբդոլլահիանը ընդգծել է, որ Իրանի քաղաքականության հիմքում հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը հարգելը և նրանց հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն է: