03-02-2026 / 14:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. ՀՀ-ում Իրանի դեսպան

2021/10/25 12:58
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Հայաստան

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հրադադարի համաձայնագրի՝ տարանցիկ ճանապարհը պետք է ունենար իր նախկին կարգավիճակը մինչև նոր ճանապարհի ավարտը:

«Ցավոք, մենք տեսանք, որ ադրբեջանական կողմն իրանական բեռնատարներից վճար էր գանձում»,- ասել է դեսպանը Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Զոհուրին նշել է, որ Իրանի անկախության օրվանից Իրան-Հայաստան հարաբերությունները լավ են և ամենաբարձր մակարդակի վրա, և չնայած տարբեր կառավարությունների վերելքներին ու վայրէջքներին, դրանք միշտ  դրական են եղել:

«Մենք Հայաստանի հետ ունենք մի քանի հազար տարվա երկար պատմություն, և հայ հայրենակիցների առկայության շնորհիվ այդ հարաբերություններն ավելի ամուր են։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև լավ քաղաքական հարաբերություններին զուգահեռ, մենք տնտեսական հարթությունում չենք ունեցել ցանկալի արդյունքներ, ինչպես պետք է ունենայինք»,- ավելացրել է դեսպանը:

Անդրադառնալով հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհին՝ նա նշել է, որ իրենք ունեն Հնդկական օվկիանոսի ճանապարհը դեպի Չաբահար և Պարսից ծոց, այնուհետև երկաթուղային ճանապարհ դեպի Ջոլֆա-Հայաստան-Վրաստան և Սև ծով, որը անվտանգ և շատ հարմար երթուղի է առևտրի համար, և այս ճանապարհին գտնվող երկրները կարող են  օգտվել դրա առավելություններից:

«Տրանսպորտային երթուղու մի մասը կապված է Սիսիանի ճանապարհի հետ, որը 60 կմ երկարություն ունի և գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում: Ձեռնարկվող միջոցառումների արդյունքում, այս ճանապարհը կարճացնում է նախորդ ճանապարհը: ՀՀ կառավարությունը վերականգում է այս ճանապարհը և Իրանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի  կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով, որ ճանապարհաշինության, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում Իրանի հնարավորությունները տեսանելի չեն հարակից շատ երկրներում, այս առնչությամբ Իրանի մասնակցության շուրջ բանակցությունները շարունակվում են»,-ասել է դեսպանը։

Զոհուրին հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհի խնդիրների մասին ասել է, որ այս ճանապարհի մի մասը գտնվում է Գորիսի տարածաշրջանում՝ 21 կմ երկարությամբ, որի երկու հատվածը, նախկին խորհրդային քարտեզների համաձայն, գտնվում են Ադրբեջանի տարածքում:

«Ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև  բանակցությունների՝ այս ճանապարհը պետք է գործեր նախկին կարգավիճակով, մինչև նոր ճանապարհի ավարտը: Սակայն ցավոք, որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կողմը ճանապարհը սկզբում փակեց երկու օրով,  իսկ այն բացելուց հետո, իրանի բեռնատարներից վճարներ են գանձվում»,-ասել է դեսպանը։

Նախորդ Լուրը

Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին

Հաջորդ Lուրը

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Անվտանգություն

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)