18-04-2026 / 00:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի վարչապետն ու նախագահը համաձայնության են եկել դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու շուրջ

2021/11/04 16:34
Մերձավոր Արևելք

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին այսօր՝ նոյեմբերի 4-ին Բեյրութի Բաաբդայի պալատում հանդիպել է երկրի նախագահ Միշել Աունի հետ: Նրանք քննարկել են Պարսից ծոցի երկրների հետ առաջացած դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակները և համաձայնության են եկել, հաղորդում է Լիբանանի նախագահի աշխատակազմը՝ առանց մանրամասնություններ ներկայացնելու:

Նշենք, որ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի հայտարարությունը հանգեցրել է դիվանագիտական ճգնաժամի Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև: Նախքան տեղեկատվության նախարարի պաշտոնում նշանակվելը՝ Կորդահին Al Jazeera-ին հարցազրույցում ասել էր, որ Եմենի  հութիները պաշտպանում են իրենց երկիրը Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի արտաքին սպառնալիքներից և ագրեսիայից:

Ի պատասխան այս հայտարարության՝ Սաուդյան Արաբիան հետ է կանչել իր դեսպանին Բեյրութից: Սաուդյան Արաբիային են հետևել նաև Պարսից ծոցի մյուս երկրները:

Կատարն իր հերթին փորձում է որպես միջնորդ հանդես գալ Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև՝ լարվածության թուլացման համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը կոչ է արել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներին խնդիրը լուծել «երկխոսության միջոցով»։ Մինչդեռ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Կասեմը Սաուդյան Արաբիայի ձեռնարկած քայլերը համարել է «անարդարացի ագրեսիա»:

Նախորդ Լուրը

Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել

Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն հայտնել է ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի առաջնորդների հնարավոր բանակցության մասին՝ 34 տարվա ընդմիջումից հետո

16/04/2026
ԱՄՆ

Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում 30 տարի անց բանակցություններ են վարել

15/04/2026
Հասարակություն

Պակիստանում աճում է ՄԻԱՎ-ով վարակված երեխաների թիվը

14/04/2026
Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն հայտնել է ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի խորհրդարանի նախագահն առաջարկել է Հայաստանին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում

17/04/2026

Անթալիայում կայացել է Ալիև-Էրդողան հանդիպումը

17/04/2026

Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի

17/04/2026

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

17/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)