Իրաքի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկրի ռազմաօդային ուժերը Դիյալա նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հինգ զինյալների, որոնցից մեկը դիպուկահար է եղել, գրում է Al Arabiya-ն:
Հաղորդվում է, որ ահաբեկիչները պլանավորել Էին հարձակվել Դիյալա նահանգում Միացյալ օպերատիվ հրամանատարության շտաբի ստորաբաժանումների վրա:
Ավելի վաղ իրաքցի ուժայինները կալանավորել են ԻՊ-ի «Ալ Ֆարուք» ցանցի հրամանատարներց մեկին: «Ալ Ֆարուքի» զինյալները յոթ տանկ են հրկիզել Ալ-Մահմուդիա և Ալ-Հասվա բնակավայրերը միացնող ճանապարհին, ինչպես նաև կազմակերպել պայթյուն, որի հետեւանքով զոհվել Է չորս խաղաղ բնակիչ:







